Logo

«Բարսելոնան» «Ատլետիկոյի» խաղացողին կդարձնի գլխավոր տրանսֆերային նպատակ, եթե մադրիդյան ակումբը դուրս մնա ՉԼ-ի գոտուց

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:04 / 11.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի ծառայություններով, տեղեկացնում է Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, պորտուգալացու խաղով հատկապես հիացած է «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան:

Եթե մադրիդյան ակումբը չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա «Բարսելոնան» 22-ամյա ֆուտբոլիստին կդարձնի իր գլխավոր տրանսֆերային թիրախը:

Նշվում է, որ տեղափոխությանը դեմ չէ նաև Ֆելիշի գործակալ Ժորժե Մենդեշը:

Միակ խնդիրը կարող է լինել ֆինանսական կողմը. «Ատլետիկոն» դժվար թե ցանկանա հեշտությամբ բաժանվել մի ֆուտբոլիստից, որի տրանսֆերային իրավունքները գնելու համար վճարել է 126 մլն եվրո:

Այս պահին Սիմեոնեի թիմը զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ 5-րդ տեղում  գտնվող «Բետիսին» գերազանցելով ընդամենը 1 միավորով: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա