«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի մարզական ապագան դեռևս անորոշ է: Marca պարբերականի հաղորդմամբ՝ Դեմբելեն պայմանագրի երկարաձգման առաջարկ է ստացել կատալոնական ակումբից:
«Բարսելոնայից» բացի, 25-ամյա ֆրանսիացուն պայմանագիր են առաջարկել նաև գերմանական «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Չելսին»:
Նշվում է, որ Դեմբելեն դեռ չի պատասխանել «Բարսելոնայի» առաջարկին։ Նա կցանկանար մնալ ակումբում, սակայն կատալոնացիները չեն պատրաստվում բարելավել առաջարկը։ Առաջիկա օրերին Դեմբելեն որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» առաջարկած ֆինանսական պայմանները չեն բավարարում ֆրանսիացուն: Դեմբելեի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև հունիսի 30-ը:
2021/2022 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում խփել է 2 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո