Լա լիգա, 32-րդ տուր
«Բարսելոնա» 0-1 «Կադիս»
Գոլը՝ 0-1՝ Լուկաս Պերես 48՛
Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված չէր խաղին. նա շարունակում է ապաքինվել վնասվածքից:
«Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է (60 միավոր), «Կադիսը» 16-րդն է (31):
33-րդ տուրում «կապտանռնագույնները» հյուր են գնալու «Ռեալ Սոսյեդադին» (ապրիլի 21՝ ժամը 23:30), «դեղին սուզանավն» ընդունելու է Բիլբաոյի «Ատլետիկին» (ապրիլի 21՝ ժամը 22:00):
: