Logo

Աղբյուր. «Բարսելոնայում» տպավորված են «Չելսիի» ֆուտբոլիստի արդյունավետությամբ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:41 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, տեղեկացնում է Foot Mercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կատալոնացիները տպավորված են երիտասարդ անգլիացու՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած արդյունավետությամբ: «Ազնվականների» կազմում անցկացրած 44 խաղում 23-ամյա ֆուտբոլիստը դարձել է 10 գոլի և 13 ասիստի հեղինակ: Բացի այդ, անգլիացին կարևոր դեր է խաղում գրոհների կազմակերպման գործում:

Transfermarkt-ը նրա տեղափոխությունը գնահատում է 75 մլն եվրո:

Նշվում է, որ դեռևս վաղ է խոսել հնարավոր տրանսֆերի մասին, սակայն, եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, «կապտանռնագույնները» կանցնեն ավելի կոնկրետ քայլերի :

Մաունթի՝ լոնդոնյան ակումբի հետ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
  
  
     
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա