Logo

Փոփոխություններ են սպասվում. ինչպես է «Բարսելոնան» պատկերացնում թիմի հարձակման գիծը հաջորդ մրցաշրջանում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:10 / 10.02.2022ՍՊՈՐՏ
Բարսելոնա թիմային կազմ

Ամռանը «Բարսելոնան» նախատեսում է փոփոխություններ կատարել թիմի կազմում։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը կարող է բաժանվել հարձակվողներ Մեմֆիս Դեպայից, Լյուկ դե Յոնգից և Մարտին Բրեյթվեյթից։

«Բարսելոնայի» պատկերացմամբ իդեալական սցենարով Էրլինգ Հալանդը, որն այժմ խաղում է Դորտմունդի «Բորուսիայում», Ֆերան Տորեսը և Անսու Ֆատին կկազմեն հարձակման գիծը:

Դեպայը չի տեղավորվում Չավիի օրոք կատալոնական գրանդի խաղային սխեմայում: Հարձակվողի պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է 2023 թվականին, ուստի ակումբը կփորձի ամռանը բաժանվել նրանից՝ շահույթ ունենալու համար:

Չավին գոհ է Դե Յոնգի պրոֆեսիոնալիզմից, սակայն մարզիչը ցանկանում է «Բարսայում» տեսնել այլ ոճի հարձակվողների: «Սևիլիայի» ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը լրանում է ամռանը։

42-ամյա մասնագետը գոհ է մարզումների ժամանակ Մարտին Բրեյթվեյթի կատարած աշխատանքից, սակայն նրան չի համարում թոփ մակարդակի խաղացող։

Հավելենք՝ Դեպայը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, Լյուկ դե Յոնգը անցկացրած 12 խաղում խփել է 3 գոլ, իսկ դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը 3 հանդիպման է մասնակցել՝ գրանցելով 2 գոլ և 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա