Logo

Եվրալիգա. «Բարսան» հաղթել է «Բավարիային»՝ դուրս գալով «Չորսի եզրափակիչ», որտեղ կհանդիպի «Ռեալին» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:10 / 04.05.2022Բասկետբոլ
Բարսա-Բավարիա

Բասկետբոլի Եվրալիգայի 1/4 եզրափակիչ դիմակայության 5-րդ հանդիպումն են անցկացրել կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»:

Շարքի վճռորոշ խաղում «Բարսան» հաղթել է 81:72 հաշվով՝ ընդհանուր դիմակայությունում առավելության հասնելով 3:2 հաշվով:

«Բարսելոնայի» կազմում փայլել են Նիկոլաս Լապրովիտոլան և Նիկոլա Միրոտիկան, որոնք վաստակել են համապատասխանաբար 26 և 20 միավոր:


Այսպիսով՝ կատալոնացիները դուրս են եկել «Չորսի եզրափակիչ», որտեղ կհանդիպեն Մադրիդի «Ռեալին»: Հիշեցնենք՝ մադրիդցիները 1/4 եզրափակիչ դիմակայությունում 3:0 հաշվով հաղթել են Թել Ավիվի «Մաքաբիին»:

«Չորսի եզրափակիչում» է նաև մրցաշարի գործող չեմպիոն «Անադոլու Էֆեսը», որի մրցակիցը կլինի «Օլիմպիակոս» - «Մոնակո» զույգի հաղթողը (այս դիմակայությունում հաշիվը 2:2 է, վճռորոշ խաղը կկայանա այսօր):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա