Logo

ՈՒԵՖԱ-ի պահանջով՝ «Բարսելոնան» միայն 3 նորեկի կարող է հայտավորել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի խաղերին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:10 / 01.02.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» իրավունք չի ունենա թիմի բոլոր նորեկներին ընդգրկելու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի համար նախատեսված խաղերի հայտացուցակում։

Ձմռանը կատալոնական ակումբին միացան Դանի Ալվեսը, Ֆերան Տորեսը և Ադամա Տրաորեն։ Ըստ ակումբի նախագահ Ժոան Լապորտայի՝ այս շաբաթ ակումբը, ամենայն հավանականությամբ, նաև կներկայացնի 4-րդ նորեկին՝ գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին:

ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ «Բարսան» կարող է հայտավորել միայն 3 խաղացողի: Ինչպես նշում է AS-ը, թիմում անպայման կընդգրկվի Տորեսը, երկրորդը, ըստ ամենայնի, կլինի Դանի Ալվեսը: Այս պարագայում ակումբը պետք է ընտրություն կատարի Ադամա Տրաորեի և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի միջև:

Հավելենք՝ «Բարսելոնան» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում կմրցի իտալական «Նապոլիի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա