Logo

«Ատլետիկոն» լուրջ կորուստ ունի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:47 / 05.02.2022ՍՊՈՐՏ
null

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը բաց կթողնի Լա լիգայի 23-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղը: 

Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆրանսիացին դեռևս չի ապաքինվել վնասվածքից ու բաց է թողել մադրիդյան ակումբի վերջին մարզումը:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Բարսելոնա» - «Ատլետիկո» հանդիպումը կայանալու է փետրվարի 6-ին՝ ժամը 19:15-ին:

Հավելենք, որ «Կապտանռնագույնները» զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն, իսկ Սիմեոնեի սաները՝ 4-րդ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա