Logo

Կանխելով Մեսիի դեպքի կրկնությունը՝ Լապորտան հատուկ կետ կներառի նորեկների պայմանագրերում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:07 / 27.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան որոշում է կայացրել թիմի նորեկների աշխատավարձի չափի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, այն ֆուտբոլիստները, որոնք կատալոնական ակումբին կմիանան հունիսի 30-ից հետո, չեն կարող աշխատել տարեկան 10 մլն եվրոյից ավելի: Դրանից բացի, ղեկավարության կողմից չի դիտարկվելու աշխատավարձի չափի վերանայման տարբերակ:

Թոփ խաղացողների պահանջները բավարարվելու է բոնուսային համակարգի միջոցով, որոնց դեպքում որևէ սահմանափակում չի գործի:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ «կապտանռնագույնները» խնդիրներ են ունենում Լա լիգայում գործող աշխատավարձի սահմանաչափի պատճառով: Սա հաշվի առնելով՝ նախորդ ամռանը «Բարսելոնան» ստիպված եղավ հրաժեշտ տալ առաջատար Լիոնել Մեսիին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա