Logo

Ավելացված 11 րոպե. «Բարսելոնան» «Կամպ Նոուում» պարտվեց «Ռայո Վալյեկանոյին» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
01:06 / 25.04.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգա, 21-րդ տուրից հետաձգված հանդիպում

«Բարսելոնա» 0-1 «Ռայո Վալյեկանո»

Գոլը՝ 0-1՝ Գարսիա 7՛

«Կապտանռնագույններն» զբաղեցնում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը (63 միավոր), մադրիդյան ակումբը 11-րդն է (40):

Մայիսի 5-ին՝ ժամը 20:30-ին, Լա լիգայի տուրի 35-րդ շրջանակում «Ռայոն» ընդունելու է «Ռեալ Սոսյեդադին»: Նույն օրը՝ ժամը 23:00-ին, «Բարսելոնան» հյուրընկալելու է «Մալյորկային»:


Գավիի դրվագի վերաբերյալ

89-րդ րոպեին հյուրերի տուգանային հրապարակում ակնհայտ հրումից հետո խոտածածկին հայտնվեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին (դրվագը կարող եք դիտել տեսանյութում), սակայն հանդիպման մրցավար Իսիդրո Դիաս դե Մերան չնշանակեց 11-մետրանոց՝ ցույց տալով, որ պետք է շարունակել խաղը: Վայրկյաններ անց մրցավարը սուլեց, դեղին քարտ ցույց տվեց Ուսման Դեմբելեին:


Հատկանշական է, որ դրվագը չուսումնասիրվեց VAR համակարգով կամ եթե ուսումնասիրվեց, ապա դա հայտնի չեղավ հեռուստադիտողի համար: Այնուամենայնիվ, մրցավարը ձեռքը վերև պարզեց՝ ըստ ամենայնի նկատի ունենալով, որ Գավին մինչև գնդակն ստանալը եղել է խաղից դուրս վիճակում:

Հավանական խաղից դուրս վիճակը.

Հետաքրքիր է, որ Լա լիգայի պաշտոնական կայքում՝ խաղի մեկնաբանություններում, դրվագի վերաբերյալ նշված է միայն այն, որ «Ռայո Վալյեկանոն» վաստակել է տուգանային հարվածի իրավունք: Իսպանական հեղինակավոր պարբերականների համար էլ հարցական է, թե ի վերջո մրցավարն ինչ որոշում է կայացրել այդ դրվագում: Հստակ է միայն այն, որ դրվագում խաղից դուրս վիճակ չի արձանագրվել մրցավարի կողմից, ոչ էլ խաղից դուրս վիճակի վերաբերյալ նա հուշում է ստացել իր օգնականներից(դրոշակ չի բարձրացվել): Այլ հարց է, որ դրվագը, հնարավոր է, ուսումնասիրվել է տեսակրկնությունների սենյակում, 11մ-ի դրվագից առաջ նկատվել է խաղից դուրս վիճակ, որի մասին տեղեկացրել են մրցավարին, ու տրամաբանորեն նշանակվել է նախապես տեղի ունեցածը՝ խաղից դուրս վիճակը: Սակայն այս ամենը միայն ենթադրություն է, քանի որ VAR-ի սենյակից այդպես էլ հեռուստադիտողին ուղղված որևէ հաղորդագրություն չեկավ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա