Logo

«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:54 / 17.01.2022ՍՊՈՐՏ
barcelona-real

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի Սուպերգավաթը 12-րդ անգամ նվաճելու առթիվ։

«Շնորհավորում ենք Մադրիդի «Ռեալին» Սուպերգավաթը հաղթելու կապակցությամբ»,- նշված է Թվիթերում «Բարսելոնայի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Հունվարի 16-ին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած եզրափակիչ խաղում «Արքայական ակումբը» 2։0 հաշվով պարտության է մատնել Բիլբաոյի «Ատլետիկին»։

Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»։

Իսպանիայի Սուպերգավաթն ամենից հաճախ նվաճել է հենց «Բարսելոնան»՝ 13 անգամ։ «Ատլետիկն» այդ մրցանակին տիրացել է 3 անգամ։ 

Սուպերգավաթի եզրափակիչի լավագույն խաղացող Լուկա Մոդրիչը՝ իր ապագայի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա