Logo

«Բարսելոնան» նոր տիտղոսային հովանավոր է գտել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:54 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» որոշել է թիմի տիտղոսային հովանավորին:

«Կապտանռնագույնները» լրջորեն հետաքրքրված են Spotify ընկերության հետ հնարավոր գործակցությամբ՝ հաղորդում է Mundo Deportivo-ն:

Նշվում է, որ բանակցությունները դրական են զարգանում և մոտ են ավարտին:

«Բարսելոնան» կարծում է, որ այդկերպ ավելի շատ երկրպագուներ կներգրավի ամբողջ աշխարհից:

Սպասվում է, որ հնարավոր գործարքի արդյունքում կատալոնական ակումբը տարեկան 30-60 մլն եվրո կստանա: 

«Բարսելոնայի» ներկայիս տիտղոսային հովանավորը Rakuten-ն է: Ճապոնական ընկերության հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը: Այս գործակցության արդյունքում կատալոնացիները տարեկան վաստակում են 30 մլն եվրո:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա