Logo

«Բարսելոնայի» հայտացուցակը «Սելտայի» դեմ խաղին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:05 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնան» վաղը՝ մայիսի 10-ին, «Կամպ Նոու» ստադիոնում կընդունի Վիգոյի «Սելտային»:

Չավին ներկայացրել է «Բարսայի» հայտացուցակը, որից դուրս են մնացել Սերժինո Դեստը, Ժերար Պիկեն, Նիկո Գոնսալեսը, Սերխիո Բուսկետսը, Պեդրին, Սերխի Ռոբերտոն, վերադարձել է հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

«Բարսելոնայի» հայտացուցակը

Դարպասապահներ՝ Տեր Շտեգեն, Նետո, Տենաս

Պաշտպաններ՝ Արաուխո, Լանգլե, Ալբա, Գարսիա, Ալվես, Մինգեսա, Ումտիտի

Կիսապաշտպաններ՝ Պուչ, Ֆրենկի դե Յոնգ, Գավի, Տորես, Տրաորե, Օրելյանա, Դեմբելե, Սանս

Հարձակվողներ՝ Լյուկ դե Յոնգ, Ֆատի, Օբամեյանգ, Բրեյթվեյթ, Դեպայ

«Բարսան» անցկացրած 35 խաղից հետո 69 միավորով 2-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում, կատալոնացիներն ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա