Logo

«Բարսելոնան» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:12 / 02.05.2022ՍՊՈՐՏ
null

«Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:

AS-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբն արդեն համաձայնության է հասել «չղջիկների» հետ: Հստակեցվել են նաև 25-ամյա ֆուտբոլիստի անհատական պայմանագրի կետերը: Նշվում է, որ գործարքի արժեքը կազմելու է 20 մլն եվրո (գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին): 

Ֆուտբոլիստի՝ Կատալոնիա տեղափոխությանը հավանություն է տվել թիմի գլխավոր մարզիչ Չավին: Հենց նրա հաստատումից հետո է ակումբի տնօրեններից Մատեու Ալեմանին զբաղվել տրանսֆերով:

Ընթացիկ մրցաշրջանում «Վալենսիայի» կազմում երիտասարդ իսպանացին անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա