Logo

«Բարսելոնան» ցանկանում է մրցակցություն ստեղծել Տեր Շտեգենի համար. 4 անուն է դիտարկվում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:23 / 11.02.2022ՍՊՈՐՏ
Մարկ-Անդրե տեր Շտեգեն

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ամռանը մրցակից ձեռք բերել թիմի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար՝ հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ դարպասապահի դիրքում գերմանացու հետ ապագայում մրցակցելու համար դիտարկվում են «Լիդս Յունայթեդից» Իլան Մելյեի, «Ֆիորենտինայից» Բարտլոմեյ Դրանգովսկիի, «Սևիլիայից» Յասին Բունուի և «Նանտից» Ալբան Լաֆոնի տարբերակները:

29-ամյա գերմանացի դարպասապահը «Բարսայում» հանդես է գալիս 2014 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիս: Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո:

Հավելենք՝ Տեր Շտեգենը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում՝ բաց թողնելով 22 գոլ։ 5 խաղում գերմանացին անառիկ է պահել սեփական դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա