Logo

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» 2 ֆուտբոլիստի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:31 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Մարկոս ​​Ալոնսո-Սեզար Ասպիլիկուետա

Իսպանական «Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանին պայմանագիր կնքել Լոնդոնի «Չելսիի» 2 փորձառու պաշտպանի՝ Մարկոս ​​Ալոնսոյի և Սեզար Ասպիլիկուետայի հետ՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

31-ամյա Ալոնսոյի տրանսֆերը կարող է կայանալ, եթե ակումբներն ընդհանուր հայտարարի գան՝ որոշելով տեղափոխության գումարի չափը։ Ռոմանոն հայտնում է, որ Ալոնսոն ցանկանում է հեռանալ «Չելսիից»:

Ինսայդերի տեղեկություններով՝ 32-ամյա Ասպիլիկուետան 2 տարվա պայմանագրի առաջարկ է ստացել «Բարսելոնայից» և այժմ անհամբեր սպասում է «Չելսիի» ղեկավարների հետ հանդիպմանը՝ իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար: 2 խաղացողի՝ լոնդոնյան ակումբի հետ գործող համաձայնագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի ամռանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա