Logo

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:58 / 11.05.2022ՍՊՈՐՏ
null

Կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը կարող է լքել «Բարսելոնան»։

Diario Sport-ի հաղորդմամբ՝ գործակալ Ժորժե Մենդեշը կատալոնացիներին հասկացրել է, որ կիսապաշտպանն այլ ակումբներից շահավետ առաջարկ ունի և կարող է դիտարկել ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։

Նրա ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնը»։ Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին Լա լիգայում անցկացրած 27 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա