Logo

«Բարսելոնայի» մարզադաշտն անվանափոխվեց

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:30 / 01.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Բարսելոնան» հայտարարել է «Spotify» աուդիոծառայության հետ պայմանագրի շրջանակում «Կամպ Նոու» ստադիոնը վերանվանելու մասին։ Այսուհետ ակումբի տնային մարզադաշտը կկոչվի «Spotify Կամպ Նոու»:

«Spotify»-ի լոգոն հաջորդ 5 մրցաշրջաններում կլինի կատալոնական ակումբի տղամարդկանց ու կանանց մարզահագուստի վրա, ինչպես նաև մարզադաշտում։

2021/22 մրցաշրջանի արդյունքներով «Բարսելոնան» երկրորդ տեղն զբաղեցրեց Լա լիգայում, Եվրոպա լիգայում էլ պայքարը լքեց քառորդ եզրափակիչից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա