Logo

«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածուն ուշագրավ հայտարարություն է արել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
07:17 / 23.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի նախկին անդամն ու նախագահի թեկնածուն չի հավատում, որ թիմի կազմը նոր ֆուտբոլիստներ կհամալրեն։

Ըստ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է այնպիսի ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան, Ժյուլ Կունդեն ու Բեռնարդու Սիլվան։ Այնուամենայնիվ, Թոնի Ֆրեյշայի կարծիքով՝ «Բարսելոնան» չի կարողանա ձեռք բերել այս ֆուտբոլիստներին։

«Դուք հասկանու՞մ եք, որ այս ֆուտբոլիստներից ոչ մեկը «Բարսելոնայում» չի հայտնվի, հասկանում եք, չէ՞։ Ես չեմ հավատում այն խոսակցություններին, թե «Բարսելոնան» որևէ ֆուտբոլիստի թիմ կհրավիրի։

Նրանք բացահայտ կերպով թոզ են փչում։ Նրանց ասածը հակասում է կատարած գործերին։ Ես այլ ընտրություն չունեմ, բացի այն, որ մարդկանց նախազգուշացնեմ՝ ոչ մի տրանսֆեր էլ չի լինելու։

Ֆուտբոլիստի թիմ հրավիրելու համար պետք է վաճառել ինչ որ մեկին, բայց ավելի շահավետ է ասելը, որ Բեռնարդուն է գալու։ Հիմա «Բարսելոնային» ձեռնտու է պատրանք ստեղծելը»,- հայտարարել է Ֆրեյշան Cadena COPE-ին հետ զրույցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա