Logo

«Բարսելոնան» 1 մլն եվրո կվճարի «Սիթիին», եթե տեղ զբաղեցնի Լա լիգայի լավագույն քառյակում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:39 / 11.04.2022ՍՊՈՐՏ
null

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆերան Տորեսը տեղափոխվեց «Բարսելոնա»: Գործարքի արժեքը կազմեց 55 մլն եվրո. ևս 10 մլն էլ կարող է ավելանալ բոնուսի տեսքով՝ կախված 22-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած արդյունքներից:

«Կապտանռնագույնները» ստիպված կլինեն բոնուս վճարել «քաղաքաբնակներին», եթե Տորեսն արժանանա «Ոսկե գնդակի», «Ոսկե խաղակոշիկի» կամ հաղթի Չեմպիոնների լիգայում:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Ֆերանի պայմանագրում կա ավելի հավանական կետ, որը կարող է իրականանալ շատ մոտ ապագայում. եթե Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Բարսելոնան» տեղ զբաղեցնի լավագույն քառյակում, մանչեսթերյան թիմը 1 մլն եվրո բոնուս կստանա:

Այս պահին «կապտանռնագույնները» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա