Logo

«Բարսելոնան» առաջին անգամ հանդիպում կանցկացնի Ավստրալիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:51 / 06.04.2022ՍՊՈՐՏ
Barcelona club -Australia

«Բարսելոնայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կատալոնական գրանդն ընկերական հանդիպում է անցկացնելու Ավստրալիայի առաջնության աստղերի հավաքականի հետ:

Խաղը կկայանա մայիսի 25-ին Սիդնեյում՝ «Աքոր» ստադիոնում, որը տեղավորում է 80 հազար հանդիսական։

Հատկանշական է, որ այս հանդիպումը «Բարսելոնայի» համար առաջինն է լինելու Ավստրալիայում:

«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք հայտնել այս հանդիպման անցկացման մասին: «Բարսելոնան» առաջին անգամ է այցելելու Ավստրալիա՝ մի երկիր, որտեղ շատերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կատալոնական ակումբի նկատմամբ։

Հանդիպումն անցկացնելու հնարավորությունը կմոտեցնի ակումբն ու նրա արժեքները մեր երկրպագուներին, ինչպես նաև հնարավորություն կտա նոր հանդիսատեսին ճանաչել «Բարսելոնան»,- կատալոնական ակումբի՝ մարքեթինգի գծով փոխնախագահ Յուլի Գուիուի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա