Logo

«Բարսելոնան» արձագանքել է «Ռեալի» չեմպիոնությանը, «Ատլետիկոն» լռում է

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:38 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալը», եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթելով «Լիվեպուլին», իր պատմության մեջ 14-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

Մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, ֆուտբոլային ակումբներ ու հոլիվուդյան աստղեր շնորհավորել են «սերուցքայիններին»: Չի ուշացել նաև «Բարսելոնայի» արձագանքը: «Կապտանռնագույնների» թվիթերյան էջը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Շնորհավորում ենք Մադրիդի «Ռեալին» «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում նվաճած Չեմպիոնների լիգայի տիտղոսի առթիվ»:

Հատկանշական է, որ «Ատլետիկոն» դեռևս չի շնորհավորել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա