Logo

«Բարսելոնան» բանակցություններ է վարել «Սելտայի» պաշտպանի գործակալի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:21 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Սելտայի» պաշտպան Խավիեր Գալանի ծառայություններով՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը բանակցություններ է վարել 27-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույններն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում են ձախ պաշտպանի թիմ հրավիրել։ «Բարսելոնան» վաղուց է հետևում Գալանին և կարծում է, որ նա հաջողությամբ կկարողանա փոխարինել 33-ամյա Ալբային։

Ընթացիկ մրցաշրջանում Գալանը բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա