Logo

«Բարսելոնան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կադիսի» դարպասը (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:25 / 10.09.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Կադիսի» հետ ու հաղթեց 4-0 հաշվով։

Աչքի ընկան նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իսպանացի հարձակվող Ֆատին և ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

Խաղը տևական ժամանակ դադարեցվել էր, քանի որ մարզադաշտում վատացել էր երկրպագուներից մեկի ինքնազգացողությունը։

«Բարսելոնան» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Կադիսը» միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հաջորդ տուրում կատալոնական ակումբի մրցակիցը «Էլչեն» է։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Կադիս» - «Բարսելոնա»՝ 4-0 (տեսանյութ)

Ֆրենկի դե Յոնգ, 55, Ռոբերտ Լևանդովսկի, 65, Ֆատի, 86, Դեմբելե, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա