Logo

«Բարսելոնան» 3 ֆուտբոլիստի հայտնել է, որ ապագա չունի նրանց հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:03 / 30.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» ոչ բոլոր ֆուտբոլիստները հուլիսի 4-ին թիմի հետ կսկսեն մինչմրցաշրջանային պատրաստությունը։

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը որոշ ֆուտբոլիստների ծանուցել է, որ նրանք պարտավոր չեն երկուշաբթի օրը մարզման ժամանել։ Դրա փոխարեն նրանց առաջարկվել է ևս մեկ շաբաթ արձակուրդ անցկացնել ու նոր թիմ փնտրել։

Ըստ աղբյուրի՝ խոսքը Սամուել Ումտիտիի, Օսկար Մինգեսայի ու Ռիկի Պուչի մասին է։ Ֆուտբոլիստները գիտեն, որ թիմի գլխավոր մարզիչ Չավին իրենց հետ ապագա չի տեսնում: Այնուամենայնիվ, ակումբը դեռևս չի կարողանում մարզական ու ֆինանսական տեսանկյունից նրանց համապատասխանող թիմեր գտնել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա