Logo

«Բարսելոնան» և ևս երկու ակումբ հետաքրքրված են Տալիաֆիկոյի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:32 / 20.01.2022ՍՊՈՐՏ
null

Մի քանի եվրոպական գրանդ հետաքրքրված է «Այաքսի» ձախ պաշտպան Նիկոլաս Տալիաֆիկոյի ծառայություններով։

TyC Sports-ի հաղորդմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիսի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Չելսին» ու «Մարսելը»։ «Այաքսը» պատրաստ է բաժանվել նրանից, եթե 7 մլն եվրոյի առաջարկ ստանա։

Հաղորդվում է, որ «Մարսելը» ցանկանում է վարձակալել արգենտինացուն՝ հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով, սակայն «Այաքսին» այս տարբերակը դուր չի գալիս։ Տալիաֆիկոյի գործող պայմանագիրն «Այաքսի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Այս մրցաշրջանում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն «Այաքսի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 1 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա