Logo

«Բարսելոնան» գերխոշոր առաջարկ է արել Հալանդին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:21 / 31.03.2022ՍՊՈՐՏ
առաջարկ Էրլինգ Հալանդին

«Բարսելոնան» վերջին առաջարկն է արել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին՝ հայտնում է Diario Sport-ը:

Նորվեգացի հարձակվողը շարունակում է մնալ կատալոնական գրանդի գլխավոր տրանսֆերային թիրախը:

Նրանով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։

Նախկինում հաղորդվում էր, որ «Բարսելոնան» դուրս է մնացել ֆուտբոլիստի համար պայքարից, սակայն իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ակումբը հերթական առաջարկն է արել։

«Բարսելոնան» նրան առաջարկել է 190 միլիոն եվրո աշխատավարձ 5 մրցաշրջանի համար, ինչպես նաև ակտիվացրել է նրա գնման դրույթը՝ 75 միլիոն եվրո:

Ժոան Լապորտան անձամբ է բանակցել ու վերջնական առաջարկն արել։

Նա գիտի, որ «Բարսելոնայի» առաջարկը շատ ավելի համեստ է, քան «Ռեալինը» և «Սիթիինը», բայց հույս ունի, որ երիտասարդ տաղանդավոր մարզիչ ունեցող հայտնի ակումբում խաղալու գրավչությունը կարող է հզոր խթան հանդիսանալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա