Logo

Հալանդի տրանսֆերը ձախողելու դեպքում «Բարսելոնան» հայացքը կուղղի «Չելսի»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:23 / 13.03.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» երկու այլընտրանքային տարբերակ ունի այն դեպքում, եթե չկարողանա թիմ հրավիրել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերների ու բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով։ Պատժամիջոցների պատճառով «Չելսիի» որոշ ֆուտբոլիստներ ցանկանում են լքել ակումբը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Ռաֆայել Լեաուի («Միլան»), Մարկուս Ռեշֆորդի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտ Լևանդովսկիի («Բավարիա»), Կարիմ Ադեյեմիի («Ռեդ Բուլ Զալցբուրգ»), և Ալեքսանդր Իսակի («Ռեալ Սոսյեդադ») ծառայություններով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա