Logo

«Բարսելոնան» հայտնել է Պեդրիի բուժզննման արդյունքը և ապաքինման ժամկետը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:52 / 15.04.2022ՍՊՈՐՏ
Pedri-2022

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին չի կարողանա օգնել իր թիմին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ պատասխան խաղում (2:3) ձախ ազդրի երկգլուխ մկանի պատռվածք է ստացել՝ հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Պեդրին գերմանական թիմի դեմ տնային խաղում փոխարինվել է 46-րդ րոպեին, իսկ կատալոնական թիմը դուրս է մնացել մրցաշարից:

19-ամյա իսպանացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 5 գոլի և 1 ասիստի հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա