Logo

«Բարսելոնան» հայտնել է՝ որքան է պատրաստ վճարել Լևանդովսկիի տեղափոխության համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:43 / 17.05.2022ՍՊՈՐՏ
null

Մոտ ժամանակներում կսկսվեն բանակցությունները «Բավարիայի» և «Բարսելոնայի» միջև Ռոբերտ Լևանդովսկիի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «կապտանռնագույնները» հայտնել են, որ լեհ ռմբարկուի համար պատրաստ են վճարել ամենաշատը 35 մլն եվրո: 33-ամյա ֆուտբոլիստը նույնպես հակված է Կատալոնիա տեղափոխությանը և նույնիսկ պատրաստ է համաձայնել աշխատավարձի կրճատման:

Հիշեցնենք, որ Լևանդովսկիի՝ մյունխենյան գրանդի հետ գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:

Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում Ռոբերտն անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 50 գոլի և 7 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա