Logo

Կրկին նույն պատմությունը. «Բարսելոնան» հերթական անգամ կպատժի Դեմբելեին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:56 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Barselona-Usman Dembele

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն րոպեներ առաջ ժամանել է կատալոնական ակումբի մարզաբազա։ Ֆրանսիացին կմասնակցի թիմի այսօրվա մարզմանը՝ հաղորդում է El Chiringuito-ն:

24-ամյա ֆուտբոլիստը երեկ բաց էր թողել առավոտյան մարզումը՝ բացակայությունը պատճառաբանելով ստամոքսի խանգարումով: Ինչպես հաղորդվում է, «Բարսելոնայում» չեն հավատում, որ Դեմբելեն առողջական խնդիրներ ունի, պատրաստվում են պատժել նրան բացակայելու համար։

Հարկ է նշել, որ Դեմբելեն երկու խաղում անընդմեջ ընդգրկված չէր կատալոնական թիմի հայտացուցակում։ Պատճառն այն է, որ Ուսմանը չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, որը կավարտվի ամռանը:

Հավելենք՝ Ուսման Դեմբելեն բազմիցս տուգանվել է մարզումներին չներկայանալու կամ դրանցից ուշանալու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա