Logo

«Բարսելոնան» հետաքրքրված է ՄՅՈՒ-ի հարձակվողի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:19 / 22.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով՝ հաղորդում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիներն անգլիացուն ունիվերսալ ֆուտբոլիստ են համարում և պատրաստ են բանակցություններ վարել՝ նրա տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար։

«Կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որը թիմի ղեկն ստանձնելու է ամռանը, պատրաստ է բաց թողնել Մարկուս Ռեշֆորդին։ Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ Ռեշֆորդը ոչ բավարար խաղային պրակտիկայի պատճառով կարող է լքել ՄՅՈՒ-ն։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։

Այս մրցաշրջանում 24-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիս։

Transfermarkt-ն անգլիացու շուկայական արժեքը գնահատում է 85 մլն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա