Logo

«Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպանի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:02 / 21.01.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ՝ հաղորդում է Fichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների վաճառքի հարցով բանակցություններ վարել։

Սանդրոն «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է դարձել 2015 թվականին՝ 28 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Պորտուից»։ Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին Ա Սերիայի 18 խաղում 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Transfermarkt-ը 6 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա