Logo

«Բարսելոնան» հրաժարվել է իր սանին վերադարձնելու մտքից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:41 / 08.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» հրաժարվել է Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելյերինի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մտքից՝ հաղորդում է COPE-ն։ Ֆուտբոլիստը ներկայում վարձավճարով խաղում է «Բետիսում»:

27-ամյա Բելյերինն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղում կատարել է 5 գոլային փոխանցում։ Իսպանացի պաշտպանի՝ «Արսենալի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Բելյերինի շուկայական արժեքը գնահատում է 20 մլն եվրո։ 2003-ից 2011 թվականներին իսպանացին ելույթ է ունեցել «Բարսելոնայի» պատանեկան թիմերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա