Logo

«Բարսան», «Յուվենտուսը» և «Ռեալը» կարող են զրկվել ՉԼ-ին մասնակցելուց ՈՒԵՖԱ-ի պահանջը չկատարելու դեպքում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:57 / 27.04.2022ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Յուվենտուս-Ռեա-ՉԼ

«Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Ռեալը» կարող են զրկվել Չեմպիոնների լիգայի 2023/2024 թվականների խաղարկությանը մասնակցելուց, եթե Սուպերլիգայի ստեղծման գաղափարի համար ՈՒԵՖԱ-ի կիրառած 15 միլիոն եվրո տուգանքը չվճարեն՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ավելի վաղ դատարանը չեղարկել էր Սուպերլիգայի ստեղծման համար ակումբներին պատասխանատվության ենթարկելու ՈՒԵՖԱ-ի արգելքը։ Դատավարությունը կշարունակվի հունիսի 14-ին:

Ակնկալվում է, որ ՈՒԵՖԱ-ն մոտ ապագայում լրացուցիչ պատժամիջոցներ չի կիրառի ակումբների դեմ, սակայն նրանցից կպահանջի վճարել 15 միլիոն եվրո տուգանքը և փոխանցել եվրագավաթային 1 մրցաշրջանի հասույթի 5%-ը։ Սուպերլիգան լքած 9 ակումբ նախկինում բախվել է նման պատժամիջոցների:

Հիշեցնենք՝ «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Ռեալը» Սուպերլիգայի գաղափարի ակունքներում են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա