Logo

«Բարսելոնան» կարող է հետաձգել Օլմոյի տրանսֆերը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:16 / 31.03.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» առաջվա պես հետաքրքրված է «Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով, սակայն մեկ տարով կարող է հետաձգել նրան թիմ հրավիրելու ծրագրերը՝ հաղորդում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ խնդիրը ֆուտբոլիստի բարձր տրանսֆերային արժեքն է։ Այս պահին գերմանական ակումբը 60 մլն եվրո է պահանջում նրա դիմաց, սակայն մեկ տարի անց գինը կարող է իջնել։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Օլմոն գերմանական կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Լայպցիգի» հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա