Logo

«Բարսելոնան» կարող է վաճառել Տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքները

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:26 / 13.03.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան կարող է վաճառել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքները՝ հաղորդում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը դժգոհ է դարպասապահի խաղից, այդ իսկ պատճառով էլ մտադիր է հրաժեշտ տալ նրան։ Գերմանացուն կարող է ակումբի սանը՝ Ինյակի Պենյան փոխարինել, որ ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 35 խաղում 44 գնդակ է բաց թողել։ Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա