Logo

«Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով կարող է հրաժեշտ տալ 3 ֆուտբոլիստի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:00 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել պաշտպան Սերժինո Դեստի, կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ու հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերային իրավունքները՝ հաղորդում է Diario Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով կդիտարկի այս ֆուտբոլիստների տրանսֆերի հարցով առաջարկներ։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» 140 մլն եվրո կարող է վաստակել նրանց տրանսֆերային իրավունքների վաճառքից։

2021/22 մրցաշրջանում 21-ամյա Դեստը մասնակցել է 31 խաղի ու կատարել 3 գոլային փոխանցում։ 25-ամյա Դե Յոնգը 46 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում։ 28-ամյա Դեպայը 27 խաղում խփել է 13 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա