Logo

«Բարսելոնան» կարող է խնդիրներ ունենալ «Այնտրախտի» երկրպագուների վարքի պատճառով

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:02 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Այնտրախտի» դեմ պատասխան խաղը կարող է նոր խնդիրներ ստեղծել «Բարսելոնայի» համար:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» մեծ ակտիվություն չէին ցուցաբերել տոմսեր գնելիս, ինչից օգտվել էին մրցակցի երկրպագուները: «Կամպ Նոուում» 30000 երկրպագուի աջակցությամբ «Այնտրախտը» հաղթել էր 3:2 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ:

AS-ի հաղորդմամբ՝ ՈՒԵՖԱ-ն կարող է պարտադրել «Բարսելոնային» եվրագավաթների ժամանակ մասնակիորեն փակել «Կամպ Նոուի» տրիբունաների մի հատվածը և տուգանք վճարել գերմանական ակումբի ֆաների անկարգությունների պատճառով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրանց կազմակերպած «ֆայր-շոուին»: 

Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի՝ մրցակցի երկրպագուների պահվածքի համար նույնպես պատասխանատու է տնային թիմը, քանի որ հենց այդ ակումբի անվտանգության անձնակազմը պետք է հոգ տանի սահմանված կարգը պահպանելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա