Logo

«Բարսելոնան» մտադիր է իր պաշտպանին ներառել Կունդեի գործարքում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:07 / 19.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» ցանկանում է թիմ հրավիրել «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեին՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերային արժեքը նվազեցնելու նպատակով գործարքում կարող է ներառվել կատալոնացիների պաշտպան Սերժինյո Դեստը։ Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն «Սևիլիայի» կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

23-ամյա ֆրանսիացու պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Transfermarkt-ը 60 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա