Logo

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է արել «Լիդսին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:10 / 01.07.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է արել «Լիդսին»՝ կիսապաշտպան Ռաֆինյա Դիասին ձեռք բերելու համար։

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ կատալոնացիներն անգլիական ակումբի հետ քննարկել են հնարավոր տրանսֆերը, սակայն «Լիդսը» չի պատրաստվում ընդունել առաջարկը, քանի որ հարգում է «Չելսիի» հետ պայմանավորվածությունը։

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբն ու «Լիդսը» ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլում են:

Այնուամենայնիվ, Ռաֆինյան ու նրա գործակալ Դեկուն դեռ վերջնական որոշում չեն կայացրել ֆուտբոլիստի կարիերայի շարունակության վերաբերյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա