Logo

«Բարսելոնան» պատրաստ է վճարել «Բավարիայի» պահանջած գումարը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
08:44 / 20.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» պատրաստ է 50 մլն եվրո վճարել՝ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերային իրավունքը գնելու համար՝ հաղորդում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը համաձայնել է մյունխենյան թիմի պայմաններին։ «Բարսելոնայում» ֆինանսական ծրագիր են կազմել, ինչի շնորհիվ կկարողանան ծածկել այս տրանսֆերի հետևանքները։

Ավելի վաղ Լևանդովսկին հայտարարել էր, որ ցանկանում է լքել «Բավարիան»։ 2021/2022 մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում խփել է 48 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա