Logo

«Բարսելոնան» շարունակում է նոր տիտղոսային հովանավորի փնտրտուքը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:47 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» շարունակում է նոր տիտղոսային հովանավորի փնտրտուքը։

Կատալոնացիները բանակցություններ են վարում մի շարք ընկերությունների հետ, այդ թվում՝ Spotify-ի հետ։

Diario Sport-ի հաղորդմամբ՝ ևս մեկ ներդրումային հոլդինգ՝ չինական Tencent-ը, փորձում է համաձայնության հասնել «կապտանռնագույնների» հետ։ Tencent-ն ու դուստր ընկերություններն զբաղվում են օնլայն խաղերի վաճառքով, համացանցում գովազդով։ Մեկ այլ ընկերություն, որը կապում են «Բարսելոնայի» հետ, Polkadot-ն է։

Ճապոնական Rakuten-ի հետ ներկայիս պայմանագիրը լրանում է 2022 թվականի հունիսին։ Կատալոնացիներն ընկերությունից տարեկան 30 մլն եվրո են վաստակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա