Logo

«Բարսելոնան» ցանկանում է անվճար թիմ հրավիրել «Արսենալի» ևս մեկ ֆուտբոլիստի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:00 / 31.03.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»՝ հաղորդում է The Sun-ը։ Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալ կդառնա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստը մտադիր է «զինագործների» հետ պայմանագիրը լրանալուց հետո լքել անգլիական ակումբը։

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին Լակազետին ներառել է ցանկալի հարձակվողների թվում և ֆրանսիացին կարող է իր նախկին թիմակից Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ վերամիավորվել ու հարձակման զույգ կազմել «Բարսայում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա