Logo

«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել «Սևիլիայի» պաշտպանին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:13 / 24.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» մտադիր է վարձակալել «Սևիլիայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեին՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը ֆուտբոլիստին 1 տարով վարձակալելու համար 23 մլն եվրո է առաջարկել՝ պայմանով, որ պայմանագրում ներառվի հետագայում ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը 40 մլն եվրոյով գնելու կետ։

2021/22 մրցաշրջանում 23-ամյա Կունդեն «Սևիլիայի» կազմում մասնակցել է 43 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա