Logo

«Բարսելոնան» ու Գավիի գործակալը կրկին չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:22 / 22.06.2022ՍՊՈՐՏ
null

Այսօր ավարտվել է «Բարսելոնայի» ներկայացուցիչների ու գործակալ Իվան դե լա Պենյայի հերթական հանդիպումը։ Վերջինը կատալոնական ակումբի կիսապաշտպան Գավիի ներկայացուցիչն է։

Կողմերը քննարկել են 17-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու հարցը, սակայն կրկին չեն կարողացել համաձայնության հասնել՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։ Սպասվում է, որ հաջորդ շաբաթ կողմերը կրկին հանդիպեն։

Գավիի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա