Logo

Ավելի քան 10 ֆուտբոլիստ. «Բարսելոնան» որոշել է «մաքրել» կազմը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:15 / 10.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայում» պլանավորել են «մաքրել» կազմն այն ֆուտբոլիստներից, որոնք չեն արդարացրել մարզչական շտաբի սպասելիքները:

Sport-ի հաղորդմամբ՝ ամռանն ավելի քան 10 ֆուտբոլիստ կլքի «կապտանռնագույնների» ճամբարը: Հավանական հեռացողների թվում են Նետոն, Լանգլեն, Մինգեսան, Ումտիտին, Դեպայը, Բրեյթվեյթը, Բալդեն, Պուչը: Ակումբում մտադիր են այս խաղացողների համար վարձակալական հիմունքներով տեղափոխության տարբերակներ գտնել:

Նշվում է, որ կատալոնական թիմի ղեկավարության համար անձեռնմխելի խաղացողներ չկան ու կդիտարկվեն առաջարկներ նաև Ֆրենկի դե Յոնգի ու Սերժինյո Դեստի տրանսֆերային իրավունքները վաճառելու վերաբերյալ:

Ադամա Տրաորեն ու Լյուկ դե Յոնգն էլ վերադառնալու են իրենց նախկին թիմերը վարձակալության ժամկետը լրանալուց հետո:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա