Logo

Աղբյուր. «Բարսելոնան» որոշում է կայացրել Լյուկ դե Յոնգի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:43 / 14.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» որոշել է ևս 1 տարով երկարաձգել հարձակվող Լյուկ դե Յոնգի վարձակալության ժամկետը՝ հայտնում է Diario Sport-ը:

Ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել անցյալ ամռանը «Սևիլիայից»։

Այն բանից հետո, երբ Չավին դարձավ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը, Դե Յոնգը դուրս մնաց կատալոնական թիմի հիմնական կազմից, սակայն վերջին ամիսներին նա հաջողությամբ դրսևորում է իրեն՝ փոխարինման դուրս գալով։

Միջինում Դե Յոնգն այս մրցաշրջանում 96 րոպեն մեկ գոլ է խփում «Բարսելոնայի» կազմում, ինչը հիանալի ցուցանիշ է հիմնականում պահեստայինների նստարանից խաղը սկսող ֆուտբոլիստի համար:

31-ամյա Լյուկ դե Յոնգն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ, որից 6-ը խփել է 2022 թվականի ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա