Logo

«Բարսելոնան» խնդրանքով դիմել է երկրպագուներին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:52 / 18.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» խնդրել է երկրպագուներին դադարեցնել բոյկոտը «Կադիսի» դեմ խաղից առաջ:

Ավելի վաղ ակումբի ակտիվ երկրպագուները հայտարարել էին, որ ներկա չեն լինելու թիմի առաջիկա խաղին Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Այնտրախտի» հետ հանդիպան իրադարձությունների պատճառով:

Հիշեցնենք, որ այդ օրը «Կամպ Նոուում» մրցակցի ավելի քան 30000 երկրպագու էր ներկա: Բանն այն է, որ աբոնեմենտ ունեցող մի շարք երկրպագուներ իրենց տոմսերը մի քանի անգամ թանկ գնով վաճառել են «Այնտրախտի» երկրպագուներին և զբոսաշրջիկներին, ինչի հետևանքով էլ առաջացել է նման իրավիճակ:

Ակտիվ կուլեները քննադատել են այդ համակարգն ու ակումբին կոչ արել վերանայել: 

Diario Sport-ի հաղորդմամբ՝ «Բարսայի» ղեկավարությունը կապ է հաստատել երկրպագուական խմբերի հետ՝ խնդրելով գալ մարզադաշտ՝ հանուն ակումբի, Չավիի և ֆուտբոլիստների:

«Բարսելոնա» - «Կադիս» հանդիպումը կայանալու է այսօր՝ ժամը 23:00-ին: Խաղը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա