Logo

«Բարսելոնայի» բժիշկը վնասվածք է ստացել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի ժամանակ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:27 / 25.04.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» «Անոետայում» նվազագույն հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «կապտանռնագույնների» բժիշկը՝ Ռիկարդ Պրունան, հանդիպման ընթացքում շտապելով օգնություն ցույց տալ խաղացողներից մեկին, սայթաքել է և վնասվածք ստացել: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Պրունան պատռել է արմունկի ջլերը:

Հիշեցնենք, որ այդ խաղում կատալոնական ակումբը 3 հարկադրված փոփոխություն էր կատարել. հանդիպումը չէին կարողացել շարունակել Ռոնալդ Արաուխոն, Դանի Ալվեսն ու Ժերար Պիկեն:

Պրունան «Բարսելոնա» է վերադարձել Չավիի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա